Թափեք Ձեր փեշում հավաքած քարերը և հանդես եկեք համերաշխության կոչով
Ի՞նչ իմաստ ունի ապրել մի վայրում, որտեղ թագավորում է ատելությունն ու պոպուլիզմը: Ավելի ճիշտ չէ՞, գնալ ռազմաճակատ զոհվել, քան ապրել նման կեղտի մեջ (հետ): Մեզ կործանելու է, կամ արդեն կործանել է ստի և ատելության այն չափաբաժինը, որ այսքան տարի ներարկվել է՝ սկսած հոկտեմբերի 27-ով, մարտի 1-ով, ապրիլյան պատերազմը պարտության շղարշով պատելու ջանքերով, բանակի մասին պարբերաբար սուտ հրապարակումներ անելով և այլն: Ուշքի գալ է պետք, սառը դատել՝ առանց էմոցիաների, համախմբվել, ոչ ոքի չմեղադրել, քանզի բոլորս ենք մեղավոր՝ յուրաքանչյուրս մեր մասով: Թափեք Ձեր փեշում հավաքած քարերը և հանդես եկեք համերաշխության կոչով: Ատելով ապրել չի լինի, էլ ուր մնաց՝ հաղթել: Օր օրի խորտակվող «Տիտանիկում» բոլորս ենք, և եթե հրաշքով մի քանիսը հայտնվեն օտար ափերում և «փրկվեն», չի նշանակում, որ ապրելու են: Եթե մի քանի հոգի համագործակցեն թուրքի հետ, ինչպես արդեն համագործակցում էին կամ համագործակցում են, չի նշանակում, որ ապրելու են: Մարդը իր կյանքը արժանապատիվ պետք է ապրի: Թե՛ կյանքում, և թե՛ մահվան մահճում հաղթում է արժանապատիվը: Արժանապատիվ մահը, արժանապատիվ կյանքի շարունակությունն է: Իսկ քանի դեռ սա մենք չենք հասկանում, մենք փնտրելու ենք մեղավորներ և այդ մեղավորներին փնտրելու ենք միայն մեր շարքերում: Ատելության շքահանդեսը կանգնեցնել է պետք: Ընդամենը մեկ հայտարարություն, մեկ խոստովանություն՝ որ էս ամենը գռեհիկ մանիպուլյացիա էր, վիճակ կփոխի: Արեք այդ հայտարարությունը, ապաշխարեք և միավորեք ազգը բանակի շուրջ: Վաղը ուշ է լինելու: Արդեն ուշացել ենք:

Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից