Վազգեն Մանուկյանի հայտարարությանը դրական եմ վերաբերվում․ Հրանտ Բագրատյան
«Մեկ նախադասությամբ կարող եմ ասել՝ դրական եմ վերաբերում Վազգեն Մանուկյանի հայտարարությանը»,-Yerevan. Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանիհայտարարությանը։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը իր հայտարարության մեջ ասել էր․ «Հայրենակիցնե՛ր,
Մենք այժմ, չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին, ապրում ենք մեր պատմության ամոթալի և կործանարար էջերից մեկը։
Վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան։
Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք։
Ի՞նչ է պետք անել։
1․ Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։
2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։
Սա միակ փրկությունն է: Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»։
Վազգեն Մանուկյանի հայտարարությանը դրական եմ վերաբերվում․ Հրանտ Բագրատյան
«Մեկ նախադասությամբ կարող եմ ասել՝ դրական եմ վերաբերում Վազգեն Մանուկյանի հայտարարությանը»,-Yerevan. Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հայտարարությանը։