Քաղաքական

27.10.2020 13:54


Աշխատանքից ազատվել է ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի պետը

Աշխատանքից ազատվել է ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի պետը

Այսօր պաշտոնանկ է արվել ԱԱԾ Հակահետախուզության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արթուր Գևորգյանը: Նա պատճառների մասին տեղեկություն չփոխանցեց:

Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների ընթացքում պաշտոնանկ են եղել ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը եւ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը: Նրանց պաշտոնակությունների պատճառների մասին ևս մանրամասներ չեն հաղորդվում:

Այս խորագրի վերջին նյութերը