Ռուսաստանը և Բելառուսը պատրաստվում են համատեղ զորավարժություններ անցկացնել
Մոսկվայում այսօր Ռուսաստանի և Բելառուսի ռազմական գերատեսչությունների համատեղ կոլեգիայի նիստի մասնակիցները քննարկելու են«Արևմուտք-2021» համատեղ զորավարժություններին նախապատրաստվելու և ուժերի տարածաշրջանային խմբավորումների կիրառմանը վերաբերող հարցեր, գրում է eadaily.com կայքը։
«Հանդիպման մասնակիցները «Արևմուտք-2021» համատեղ ռազմավարական զորավարժությունների նախապատրաստման և անցկացման հիմնական մոտեցումներին վերաբերող հարցեր են քննարկելու»,-ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և նրա բելառուս գործընկեր Վիկտոր Խրենինը«որոշելու են մինչև 2025 թվականը տարածաշրջանային զիվորական խմբավորումների առաջնային առաջադրանքները»։
Բացի այդ, կողմերը քննարկելու են «տարածաշրջանային խմբավորումների համար տեղագրագիտական և նավիգացիոն ապահովման ոլորտում» համագործակցությանը, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները կեղծելու փորձերին հակազդելու և դրա պատճառների հայտնաբերմանը վերաբերող հարցեր։
Ռուսաստանը և Բելառուսը պատրաստվում են համատեղ զորավարժություններ անցկացնել
Մոսկվայում այսօր Ռուսաստանի և Բելառուսի ռազմական գերատեսչությունների համատեղ կոլեգիայի նիստի մասնակիցները քննարկելու են «Արևմուտք-2021» համատեղ զորավարժություններին նախապատրաստվելու և ուժերի տարածաշրջանային խմբավորումների կիրառմանը վերաբերող հարցեր, գրում է eadaily.com կայքը։
«Հանդիպման մասնակիցները «Արևմուտք-2021» համատեղ ռազմավարական զորավարժությունների նախապատրաստման և անցկացման հիմնական մոտեցումներին վերաբերող հարցեր են քննարկելու»,-ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և նրա բելառուս գործընկեր Վիկտոր Խրենինը «որոշելու են մինչև 2025 թվականը տարածաշրջանային զիվորական խմբավորումների առաջնային առաջադրանքները»։
Բացի այդ, կողմերը քննարկելու են «տարածաշրջանային խմբավորումների համար տեղագրագիտական և նավիգացիոն ապահովման ոլորտում» համագործակցությանը, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները կեղծելու փորձերին հակազդելու և դրա պատճառների հայտնաբերմանը վերաբերող հարցեր։
Աղբյուրը՝ tert.am