Երեկվա իր ելույթով Նիկոլ Փաշինյանը երկընտրանք առաջարկեց հայ ժողովրդին՝ կա՛մ կապիտուլյացիա, կա՛մ ցավոտ փոխզիջումներ։ Ընդորում՝ ցավոտ փոխզիջումների համար դեռ պետք է, ըստ նրա, թասիբ ունենալ։
Թե ինչ է նշանակում կապիտուլյացիա, բոլորս գտենք։ Իսկ թե ի՞նչ նկատի ունի «ցավոտ փոխզիջումներ» ասելով, կարելի է կռահել։
Ահա՛ թե որն էր Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցում սեփական կետից սկսելը։ Մնում է տեսնել, թե ինչ է լինելու այս պատմության վերջակետից առաջ։
Նիկոլ Փաշինյանի սեփական «կետը»