Լրահոս

27.10.2020 11:10


34 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1600 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

34 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1600 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հոկտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1600 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 80 410-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 34 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1569-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 652 է, ընդհանուր առողջացածներինը՝ 51 814, փաստացի բուժվողներինը՝ 27 027: Մեկ օրում արվել է 3397 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 382 938 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը