Քաղաքական

27.10.2020 10:17


Ջալալ Հարությունյանի կյանքին վստանգ չի սպառնում. Արցախի նախագահի խոսնակ

Ջալալ Հարությունյանի կյանքին վստանգ չի սպառնում. Արցախի նախագահի խոսնակ

Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումից հետո այժմ ինտենսիվ բուժման կուրս է անցնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։ Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումից հետո այժմ ինտենսիվ բուժման կուրս է անցնում։ Նա շուտով կվերադառնա բանակի շարքեր։ Այդ ծանր պարտականությունների կատարումը Նախագահ Հարությունյանը վստահել է գեներալ Արզումանյանին։ Ստեղծված պատերազմական ծանր իրավիճակում, իսկապես, շատ են անելիքները։ Հաջողություն և կորով Ձեզ պարոն գեներալ»,-նշել է Վահրամ Պողոսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը