Կարծիք

26.10.2020 22:53


Այս վճռորոշ պահին ի՞նչ իմաստ և նպատակ ունի խոսել ցավոտ փոխզիջումների մասին

Այս վճռորոշ պահին ի՞նչ իմաստ և նպատակ ունի խոսել ցավոտ փոխզիջումների մասին
Հիմա մենք մեր հասարակությանը նախապատրաստում ենք ցավոտ փոխզիջումների՞, թե՞ տրամադրում, կազմակերպում, ոգևորում և մղում ենք բաղձալի հաղթանակի։
Երբ զորքը ճակատում կռվում է, երբ հայտարարվում է համազգային զորահավաքի մասին, երբ զինկոմիսարիատներում հերթ կանգնելու կոչեր են հնչեցվում երկրի ղեկավարի կողմից և զուգահեռ խոսվում է կապիտուլյացիայի կամ դրան այլընտրանք ցավոտ փոխզիջման մասին, այս ամենը դառնում է և՛ անհասկանալի, և՛ անընդունելի։
Այս վճռորոշ պահին ի՞նչ իմաստ և նպատակ ունի խոսել ցավոտ փոխզիջումների մասին։
Ժողովուրդի վարքագիծն այս օրերին հերոսական է՝ զինվորից մինչև գեներալ, կամավորից մինչև թիկունքում գտնվող քաղաքացի, սգացող ընտանիքներից մինչև բժիշկ և առաջնագծում հերոսացող երիտասարդ։
Անհրաժեշտ է հասկանալ բացթողումները, շտկել սխալները և կառավարման նոր որակ մտցնել ռազմաճակատում և թիկունքում։
Հիմա էլ կրկնում եմ պատերազմի առաջին օրից մեր կողմից հնչող կոչը՝ իրական համախմբումը և ողջ հայ ժողովրդի ներուժի արդյունավետ օգտագործումը կենսական անհրաժեշտություն է։ Չհաղթելու տարբերակ չունենք։
Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը