Իրանը հատուկ նշանակության ուժեր և ռազմական տեխնիկա է ուղարկում ԼՂ-ի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման
Իրանի հեղափոխության կորպուսը Մազանդարանի և Գիլյանի շրջանների հատուկ նշանակության ուժերն ու ռազմական տեխնիկա է ուղարկում Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական Azariha տելեգրամ ալիքը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Իրանի հեղափոխության կորպուսի ներկայացուցիչը, նշելով, որ Թեհրանը դա անում է երկրի հյուսիս-արեւմտյան սահմանների երկայնքով օտարերկրյա ներկայությունից երկրի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար:
«Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների ոչ մի փոփոխություն չի հանդուրժի»,-ասել է Իրանի ներկայացուցիչը։
Ավելի վաղ, իրանական բաց աղբյուրները տեսանյութեր են հրապարակել Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջաններում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից զորքի և զինտեխնիկայի տեղակայման մասին։ Իրանական IRNA գործակալությունը, հղում անելով «Sepahnews»-ին, նույնպես հայտնել է, որ ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ է Զաման» բրիգադը տեղակայվել է երկրի հյուսիսարևմտյան սահմաններին։
Հոկտեմբերի 26-ին Խոդաֆարինի շրջան է այցելել Իրանի հեղափոխության կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին։