Սիրիայի հյուսիս-արևմուտքում ավիահարվածներ են հասցվել Թուրքիայի կողմից աջակցվող գրոհայինների ճամբարին
Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգում ավիահարվածներ են հասցվել Թուրքիայի կողմից աջակցվող գրոհայինների ճամբարին, որի հետևանքով 50 գրոհային սպանվել է, գրեթե նույնքանն էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ABC News-ը, այս մասին նշել է պրոթուրքական «Ջաբաթ Վաթանիա Թահրիր» խմբավորման ներկայացուցիչ Նաջի Մուստաֆան, ով ավիահարվածի մեջ մեղադրել է Ռուսաստանին:
«Մենք կպատասխանենք այս հարվածներին»,-ասել է Մուստաֆան՝ սպառնալով գրոհել ռուսական կառավարական շենքերն ու դիրքերը:
Նշվում է, որ ավիահարվածից սպանվածների թվում են նաև գրոհայինների խմբավորման ղեկավարները: Գրոհայինների ճամբարը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու:
Սիրիայի հյուսիս-արևմուտքում ավիահարվածներ են հասցվել Թուրքիայի կողմից աջակցվող գրոհայինների ճամբարին
Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգում ավիահարվածներ են հասցվել Թուրքիայի կողմից աջակցվող գրոհայինների ճամբարին, որի հետևանքով 50 գրոհային սպանվել է, գրեթե նույնքանն էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ABC News-ը, այս մասին նշել է պրոթուրքական «Ջաբաթ Վաթանիա Թահրիր» խմբավորման ներկայացուցիչ Նաջի Մուստաֆան, ով ավիահարվածի մեջ մեղադրել է Ռուսաստանին: