Աշխարհ

26.10.2020 16:14


«Էրդողանի՝ Մակրոնի հասցեին հնչեցրած խոսքերը վկայում են, որ Թուրքիան գնալով հեռվանում է ԵՄ-ից»․ Սեբաստիան Կուրց

«Էրդողանի՝ Մակրոնի հասցեին հնչեցրած խոսքերը վկայում են, որ Թուրքիան գնալով հեռվանում է ԵՄ-ից»․ Սեբաստիան Կուրց

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցրած վիրավորանքները՝ հայտարարելով, որ դրանք վկայում են Թուրքիայի՝ ԵՄ-ից ավելի հեռվանալու մասին։

«Ես դատապարտում եմ նախագահ Էրդողանի՝ նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցրած վիրավորանքները։ Դրանք կրկին վկայում են, որ Թուրքիան գնալով հեռվանում է ԵՄ-ից և մեր ընդհանուր արժեքներից։ Լիակատար աջակցություն և համերաշխություն եմ հայտնում Ֆրանսիային»,-գրել է Կուրցը Twitter-ում։

Հիշեցնենք, որ օրերս Էրդողանը քննադատել էր Մակրոնին Ֆրանսիայի մահմեդական փոքրամասնության նկատմամբ վարած քաղաքականության առնչությամբ՝ ասելով, թե Մակրոնը «պետք է ստուգի հոգեկան վիճակը»։ Դրանից հետո Ֆրանսիան որոշել էր խորհրդակցությունների համար հետ կանչել Անկարայում իր դեսպանին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը