Աշխարհ

26.10.2020 15:15


«Հույս ունենք, որ Անկարան կկատարի Սուրբ Սոֆիայի հարցով ստանձնած պարտավորությունները». Լավրով

«Հույս ունենք, որ Անկարան կկատարի Սուրբ Սոֆիայի հարցով ստանձնած պարտավորությունները». Լավրով

Անկարան պետք է կատարի ստանձնած պարտականությունները, որոնք կապված են Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ կարգավիճակի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Աթենքի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

«Հիմնվում ենք նրա վրա, որ թուրքական կողմը, ինչպես մեզ բազմիցս վստահեցրել են, կառաջնորդվի փոխադարձ հարգանքի սկզբունքներով, պատշաճ կերպով կվերաբերվի ուղղափառ հավատացյալների զգացմունքներին և կկատարի ստանձնած պարտականությունները՝ օբյեկտի կարգավիճակի հետ կապված բոլոր կանոնները և պայմանները պահպանելու ուղղությամբ, կապահովի դրա լիակատար անվտանգությունը և հասանելիությունը զբոսաշրջիկների և ուխտագնացների համար»,-նշել է Լավրովը:

Նրա խոսքով՝ տաճարի վիճակի գնահատականը որոշում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կենտրոնի փորձագետների մոնիտորինգային առաքելությունը:

«Հույս ունենք, որ հոկտեմբերի 5-9-ը անցկացված ստուգումների արդյունքների հիման վրա կներկայացվեն հանձնաժողովի եզրակացությունները, այդ թվում՝ թուրքական կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքների որակի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, ինչպես նաև բոլոր հավատքի ներկայացուցիչների անխոչընդոտ հասանելիությունը դեպի Սուրբ Սոֆիայի տաճար»,-հավելել է Լավրովը:

Հաղորդվում է, որ հոկտեմբերի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է առաջին մուսուլմանական աղոթքը կատարել Ստամբուլի Սուրբ Փրկչի եկեղեցում՝ այդպիսով՝ քրիստոնեության ևս մի հուշարձան պաշտոնապես մզկիթի վերածելով: Հայտնի խճանկարները և սրբագրությունները կծածկվեն վարագույրով, ինչպես Սուրբ Սոֆիայի տաճարում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը