Քաղաքական

26.10.2020 15:25


Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածությունը սպառնում է Եվրոպային․ Պուտին

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածությունը սպառնում է Եվրոպային․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածությունը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը: Նրա հայտարարությունը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստան-ՆԱՏՕ չթուլացող լարվածության ֆոնին ակնհայտ են դառնում նոր սպառնալիքները համաեվրոպական անվտանգության համար»,-ասել է նա:

Պուտինը հաստատել է Եվրոպայում միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման ռուսական մորատորիումը:

Ավելի վաղ Պուտինն առաջարկել է մեկ տարով առանց պայմանների երկարաձգել ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման վերաբերյալ միջոցառումների պայմանագիրը:

Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման վերաբերյալ միջոցառումների պայմանագիրը (ՀՍԿՊ, ՌՀՍ-3) պայմանագիրը Ռուսաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են 2010 թվականին։ Այն նախատեսում է երկու կողմերից իրենց ռազմավարական հարձակողական սպառազինության ծավալի կրճատում։ ՌՀՍ-3-ը կնքվել էր 10 տարի ժամկետով։ Ներկայումս որոշվում է սպառազինության վերահսկման հետագա համակարգի մասին հարցը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը