Թաթուլը երազում էր ևս մեկ որդի ունենալ, որ նրան կրկին հերոսի անունով կոչեր, ինչպես առաջնեկին՝ Մոնթեին. ընկերը՝ զոհված Թաթուլ Հակոբյանի մասին (լուսանկար)
Թաթուլը միշտ տրամադրված է եղել հայրենիքին նվիրվելուն:Tert.am-ին այս մասին պատմեց Արցախում հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված Թաթուլ Հակոբյանի ընկեր Գոռ Ոսկանյանը, ով հակառակորդի դեմ ուղղված մարտերի ընթացքում վիրավորում է ստացել:
Ընկերն ասում է, որ Թաթուլի մասին անվերջ կարելի է խոսել, բոլորին օգնության էր հասնում, ընկերասեր էր ու պատրաստ էր իր գործը թողնել միայն նրա համար, որ ընկերներին օգներ: Ընտանիքի համար ամեն ինչի պատրաստ էր, եթե ընտանիքն ինչ-որ բանի կարիք ուներ, Թաթուլն այն պատրաստ էր կյանքի գնով անել:
Գոռը պատմեց, որ մարտերի ընթացքում Թաթուլին մոտ է եղել, բայց միասին չեն եղել: Թաթուլի զոհվելու մասին նա ավելի ուշ է իմացել, քան ընտանիքը: «Ինձ չէին ասում, քանի որ ես էլ վիրավորվել էի, պատահական եմ իմացել: Դեպքը գիշերն է տեղի ունեցել, ընտանիքն առավոտյան իմացել է այդ մասին»:
«Թաթուլն ամուսնացած էր, մեկ որդի ունի՝ Մոնթեն, իր երազանքները շատ էին, բայց գլխավորն այն էր, որ ևս մեկ որդի ունենա ու կոչի նրան կրկին հերոսի անունով, ինչպես առաջնեկին՝ Մոնթեին: Ընտանիքը հիմա ծանր վիճակում է, կինն ընդհանրապես չի կարողանում խոսել»,-ասաց Գոռը:
Ընկերը պատմում է, որ Թաթուլը կենսուրախ երիտասարդ էր, միշտ պատրաստ է եղել հայրենիքին ծառայել: Իր ծառայությունն ավարտելուց հետո ասել էր՝ էլի եմ ծառայելու, իմ գործը գտել եմ. հատուկջոկատային էր:
Սա Թաթուլի մասնակցությամբ երրորդ պատերազմն էր, նա մասնակցել էր Ապրիլյան պատերազմին, Սիրիայի պատերազմին: Թաթուլն ամեն անգամ առաջնագիծ մեկնելիս՝ խոսք էր տալիս, որ հետ է գալու, բայց այս անգամ ոչինչ խոսք չէր տվել, հայրենիքի համար տխուր է գնացել:
«Ռազմաճակատում Թաթուլը ոչնչից չէր վախենում, բացի ռազմական մեքենա նստելուց, պատրաստ էր մի ամբողջ ճանապարհ ոտքով անցել, բայց մեքենա չնստել: Ստացվել է այնպես, որ այդ օրը չուզելով, բայց ստիպված նստել էր ու զոհվել հենց այդ ժամանակ»,-պատմում է ընկերը:
Թաթուլը երազում էր ևս մեկ որդի ունենալ, որ նրան կրկին հերոսի անունով կոչեր, ինչպես առաջնեկին՝ Մոնթեին. ընկերը՝ զոհված Թաթուլ Հակոբյանի մասին (լուսանկար)
Թաթուլը միշտ տրամադրված է եղել հայրենիքին նվիրվելուն: Tert.am-ին այս մասին պատմեց Արցախում հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված Թաթուլ Հակոբյանի ընկեր Գոռ Ոսկանյանը, ով հակառակորդի դեմ ուղղված մարտերի ընթացքում վիրավորում է ստացել: