Ֆորմուլա-1-ի ավտոարշավորդը նվիրատվություն է կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
Ֆորմուլա 1-ի բելգիացի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը, որը հոկտեմբերի 25-ին Պորտուգալիայի Գրան-պրիում զբաղեցրել է երրորդ տեղը, նվիրատվություն է կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
«Չէի կարող վայելել հաղթանակս, եթե նվիրատվություն չանեի հայ զինվորների ապահովագրության հիմնադրամին, որոնք ամեն օր իրենց կյանքն են զոհում հանուն հայրենիքի»,-գրել է Ֆերստապենը՝ նշելով, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցել է 100 ԱՄՆ դոլար:
«Ի սրտե շնորհակալություն քեզ, Մաքս»,-ավտոարշավորդին պատասխանել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Աղբյուրը՝ sport.news.am