Աշխարհ

26.10.2020 20:06


Սվետլանա Տիխանովսկայան Բելառուսում համազգային գործադուլ է հայտարարել

Սվետլանա Տիխանովսկայան Բելառուսում համազգային գործադուլ է հայտարարել

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ Բելառուսում հոկտեմբերի 26-ին համազգային գործադուլ է սկսվելու, գրում է eadaily.com կայքը։

«Ռեժիմն այսօր բելառուսցիներին կրկին ցույց է տվել, որ միակ բանը, որին ընդունակ է, բռնությունն է։ Բազմության մեջ և ծննդատների պատուհանների տակ լուսաձայնային նռնակներ պայթեցնելն ուժի նշան չէ»,-ասվում է Տիխանովսկայայի թելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ «այժմյան ռեժիմն արժանի չէ բելառուս ժողովրդին և կորցնում է իր իշխանությունը»:

«Հոկտեմբերի 26-ին համազգային գործադուլ կմեկնարկի: Բելառուսներն այս քայլին կգնան, քանի որ նրանց խոսքն օրենք է: Օրենք, որը մեզնից փորձել են խլել, որը, սակայն, մենք անպայման կվերադարձնենք, և դրանում մեզ կօգնի մեր գլխավոր խաղաղ զենքը՝ համերաշխությունը»,-ասվում է ուղերձում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը