Աշխարհ

26.10.2020 12:06


«Սա կոտրում է սիրտս». Հրուշ Աճեմյան

«Սա կոտրում է սիրտս». Հրուշ Աճեմյան

Քիմ Քարդաշյանի հայազգի դիմահարդարը` հանրահայտ Հրուշ Աճեմյանը, չի դադարում իր ձայնը բարձրացնել հանուն հայրենիքի բարօրության և Հայաստանի հանդեպ արդարության:

Հրուշը հետևորդներին մշտապես տեղեկացնում է իրադարձությունների մասին՝ կոպտորեն արձագանքելով հակառակորդի գործողություններին։ Instagram-յան էջում արված հրապարակմամբ Հրուշը նշել է՝ Հայաստանը պայքարում է ահաբեկչական խմբերի դեմ։ «Դուք հաջորդն եք, եթե մենք պարտվենք»,-հավելել է նա։

«Սա կոտրում է սիրտս։ Հայաստանն այնպիսի հարձակման տակ է, որ նույնիսկ մեր հոգևորականներն են մեկնում առաջնագիծ»,-նշել է նա։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը