Հանրահայտ «երկխոսությանն» ուղղված ՄԻՊ միջնորդության նախաձեռնությունը ողջունելի է, սակայն, մի շարք հանգամանքներ ցույց են տալիս դրա ձևականությունը, մասնավորապես, նախաձեռնության հեղինակը`
. ոչ միայն սահմանադրությամբ սահմանված` հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձ չէ, այլ անճանաչ է ընդհանրապես, ավելին` ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով:
Այսինքն, անգամ իրավական առումով, պարզ չէ, թե ում հետ գործ ունենք:
. ինքն իր համար դեռևս չի ճշտել /կամ ձևացնում է/ «երկխոսության» սուբյեկտներին, այն է` միջնորդություն է առաջարկում Հայ ազգային կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև, սակայն, ողջ հիմնավորումը ներկայացնում է ՀԱԿ-ի և իշխանության հակասություններով:
Կամ, ում պարզ չէ, որ որպես «երկխոսության» կողմեր հասկացվում են պարոններ Լ. Տեր-Պետրոսյանն ու Ս.Սարգսյանը,
. անհիմն արձանագրելով, իբր «իրավական իմաստով չափազանց բարդ է անդրադառնալ 2008-ի մարտի իրադարձություններին և դրանց հետևանքներին», որևէ ձևով չի անդրադառնում ՄԻՊ 2008թ.- ի արտահերթ հրապարակային և տարեկան զեկույցների արդյունքներին, այդ թվում, դեռևս չի ներկայացնում իր դիրքորոշումը բացառիկ հասարակական նշանակություն ունեցող մարտիմեկյան իրադարձությունների և դրանց հետևանքների, այդ թվում, ընտրական գործընթացներին առնչվող վաղուց իրականացվող ապօրինությունների և այլնի վերաբերյալ: Դժվար է, անգամ, գուշակել, թե այս պայմաններում, ինչպես կարելի է «մերձեցնել կողմերի հակասական դիրքորոշումները», չվտանգելով ՀՀ քաղաքացուս իրավունքներն ու ազատությունները: Ավելի քան ակնհայտ է, որ «ծայրահեղ հակասական դիրքորոշումներ հաշտեցնող տևական իրավաբան, նոր քաղաքական գործիչ, երիտասարդ իդեալիստ, մասնագետ պրագմատիկ, մարդասեր, հայրենասեր, ինտելեկտուալ, պետական մտածողությամբ, քրիստոնեական եղբայրասիրությանը, կառուցողական քաղաքական երկխոսությանը և ազգային համերաշխությանը հավատարիմ», իրեն գովերգողի այս «մի քանի առավելություններն», այդ թվում, այս ուղղությամբ հայաստանցուս իրավունքների պաշտպանության հարցերում իր տարրական քաղաքացիական պարտքը չկատարած «հայրենակցի» ի պաշտոնե այս պոռթկումը որևէ վստահություն չի կարող առաջացնել և նսեմացնելու է այդ «երկխոսության» իմաստը:
Ռուբեն Թորոսյան
«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտեի համակարգող
ՄԻՊ պաշտոնը զբաղեցնողի միջնորդության մասին