Լրահոս

11.04.2009 16:00


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գնալու է Իրանի Իսլամական Հանրապետություն

Ապրիլի 13-ին, երկօրյա պաշտոնական այցով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն:
Հայաստանի պատվիրակության կազմում են արտաքին գործերի, էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի, էկոնոմիկայի, սփյուռքի նախարարները, ԱԺ պատգամավորներ, կենտրոնական բանկի նախագահը, պաշտոնատար այլ անձինք:
Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ս. Սարգսյանն առանձնազրույց կունենա Իրանի Իսլամական Հանրապետության իր պաշտոնակցի՝ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Տեղի կունենան նաև հայ-իրանական բանակցություններ՝ ընդլայնված կազմով, կստորագրվեն համատեղ փաստաթղթեր:
Թեհրանում նախագահ Սարգսյանը կայցելի նաև ԻԻՀ հիմնադիր-առաջնորդ այաթոլլահ Խոմեյնիի դամբարան՝ ծաղկեպսակ կդնի նրա գերեզմանին, ինչպես նաև հանդիպում կունենա ԻԻՀ հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ:
Երկօրյա այցի ընթացքում նախատեսվում են նաև Հայաստանի նախագահի հանդիպումները ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ա. Լարիջանիի, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ս. Ջալիլիի հետ:
«Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի կունենա Ս. Սարգսյանի հանդիպումը իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Այս խորագրի վերջին նյութերը