Ռուսաստանը դեմ է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի ռազմական լուծմանը. Սերգեյ Լավրով
Մոսկվան դեմ է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի ռազմական լուծմանը և կոչ է անում բոլոր արտաքին խաղացողներին զերծ մնալ ռազմական սցենարից, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք չենք թաքցնում, որ չենք սատարում դիրքորոշմանն այս խնդրի ռազմական լուծման հնարավորության և ընդունելիության վերաբերյալ: Երկու ժողովուրդներին՝ հայերին և ադրբեջանցիներին, համարելով բարեկամ և եղբայրական, մենք չենք կարող կիսել նման նկրտումները»,-ասել է Լավրովը «Աթենքին և Մակեդոնիայի լրատվական գործակալությանը» տված հարցազրույցում:
Նա հիշեցրել է՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարներ, հստակ արտահայտվել են «բացառապես քաղաքական» կարգավորման օգտին:
«Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին «խաղացողներին» անել ամեն ինչ ռազմական սցենարը բացառելու համար, կողմերի հույզերը սառեցնելու, ակտիվացնելու աշխատանքը՝ խաղաղության գործընթացը վերսկսելու պայմաններ ստեղծելու համար»,-ամփոփել է Լավրովը:

Աղբյուրը՝ aysor.am