Աշխարհ

26.10.2020 10:10


«ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա, որպեսզի ԼՂ-ում վերջ դնի պատերազմին»․ կոնգրեսական Ադամ Շիֆ

«ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա, որպեսզի ԼՂ-ում վերջ դնի պատերազմին»․ կոնգրեսական Ադամ Շիֆ

Միացյալ Նահանգները պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա, որպեսզի ԼՂ-ում վերջ դնի պատերազմին, Twitter-ում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։

«Երեկ ես խոսել եմ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Արցախում հրադադարի ապահովման ջանքերի, ինչպես նաև Ադրբեջանի ու Թուրքիայի շարունակական մահաբեր ագրեսիայի մասին: Միացյալ Նահանգները պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա, որպեսզի վերջ դնի այդ պատերազմին»,-գրել է կոնգրեսականը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը