Կանադայի ԱԳՆ ղեկավարը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերջին զարգացումները
Կանադայի ԱԳՆ ղեկավար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերջին զարգացումները: Համապատասխան հայտարարությունը Շամպայնը հրապարակել է թվիթերյան իր էջում:
«Ես զրուցել եմ Զոհրաբ Մնացականյանի հետ: Մենք շարունակում ենք արտաքին կողմերին կոչ անել չխառնվել հակամարտությանը (Լեռնային Ղարաբաղում) և հանդես ենք գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) կողմից հակամարտության կարգավորման մեխանիզմի ստեղծման օգտին»,-գրել է Շամպայնը:
Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնի աջակցությամբ անցած բանակցությունները պետք է մոտ ժամանակներս հանգեցնեն հրադադարի:

Աղբյուրը՝ tert.am