Քաղաքական

26.10.2020 07:58


ՀՀ ԱԳՆ-ն իր լիակատար համերաշխությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

ՀՀ ԱԳՆ-ն իր լիակատար համերաշխությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վիրավորական արտահայտություններ էր արել Ֆրանսիայի ղեկավարի հասցեին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համերաշխություն հայտնելու վերաբերյալ ասված է ԱԳՆ «Թվիթեր»-ի միկրոբլոգում:

«Մեր լիակատար համերաշխությունը Ֆրանսիային և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Վիրավորական հռետորաբանությունը, ահաբեկչությանն աջակցությունը, կրոնական հարցերի օգտագործումն ատելություն բորբոքելու համար տեղ չունեն քաղաքակիրթ աշխարհում»,-ասված է գրառման մեջ:

Հոկտեմբերի 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը Ֆրանսիայի նախագահին «հոգեկանը բուժելու» կոչ է արել այն բանից հետո, երբ Մակրոնն առաջ է քաշել «լուսավորյալ իսլամ»-ի գաղափարը: Մակրոնն առաջարկել էր Ֆրանսիայի մահմեդականներին ստեղծել կազմակերպություն, որը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Նրա խոսքով` անհրաժեշտ է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցություններից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը: Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Անկարայում իր դեսպանին:

Այս խորագրի վերջին նյութերը