Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը (տեսանյութ)
Միացյալ Նահանգները կկարողանա հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ կիրակի հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով իր աջակիցների առաջ Նյու Հեմփշիրում:
Վերջինիս ելույթը հեռարձակվել է ամերիկյան լրատվական հեռուստաալիքներով: Թրամփը նշել է, որ Վաշինգտոնն աշխատում է Բաքվի և Երևանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
«Մենք ամեն ինչ կարգի կբերենք: Դա իմ կարծիքով հեշտությամբ տեղի կունենա: Պետք է որ հեշտ լինի, երբ գիտես, թե ինչ ես անում»,-ասել է ամերիկացի առաջնորդը:
Նշենք, որ այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է հորդորել Ադրբեջանին ընդունել Հայաստանի հետ հրադադարի պայմանավորվածությունը:
Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը (տեսանյութ)
Միացյալ Նահանգները կկարողանա հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ կիրակի հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով իր աջակիցների առաջ Նյու Հեմփշիրում:
Վերջինիս ելույթը հեռարձակվել է ամերիկյան լրատվական հեռուստաալիքներով: Թրամփը նշել է, որ Վաշինգտոնն աշխատում է Բաքվի և Երևանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
«Մենք ամեն ինչ կարգի կբերենք: Դա իմ կարծիքով հեշտությամբ տեղի կունենա: Պետք է որ հեշտ լինի, երբ գիտես, թե ինչ ես անում»,-ասել է ամերիկացի առաջնորդը:
Նշենք, որ այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է հորդորել Ադրբեջանին ընդունել Հայաստանի հետ հրադադարի պայմանավորվածությունը:
Աղբյուրը՝ tert.am