Քաղաքական

25.10.2020 22:02


Ռուսաստանն Ադրբեջանին փոխանցել է Ղարաբաղում կռվող սիրիացի գրոհայինների մասին տվյալները. Դումայի պատգամավոր

Ռուսաստանն Ադրբեջանին փոխանցել է Ղարաբաղում կռվող սիրիացի գրոհայինների մասին տվյալները. Դումայի պատգամավոր

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է, որ Ռուսաստանն Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը տեղեկություններ է տրամադրել Լեռնային Ղարաբաղում ընթացքող մարտերում սիրիացի գրոհայինների մասնակցության մասին:

Ինչպես փոխանցում է «Սպուտնիկ» գործակալությունը, Վոլոդացկին հավելել է, որ եթե ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ արգելված ահաբեկչական կազմակերպությունների սիրիացի գրոհայինները Թուրքիայի միջոցով եկել են Ղարաբաղ, ապա նա դրա համար անհերքելի ապացույցներ ունի: «Իսկ թե ինչու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կամ պատասխանատու անձինք չեն տեղեկացրել իրենց նախագահին, դա ուրիշ հարց է: Պատասխանատու անձինք, հավանաբար, գործում են ոչ իրենց նախագահի օգտին և ինչ-որ անհասկանալի խաղ են խաղում նրա դեմ»,-շեշտել է պատգամավորը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ո՛չ Մոսկվան, ո՛չ Փարիզը Բաքվին ապացույց չեն տրամադրել ղարաբաղյան մարտերին սիրիացի գրոհայինների մասնակցության մասին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը