Քաղաքական

25.10.2020 19:35


ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված նախաձեռնությունները խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունների վերաբերյալ

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված նախաձեռնությունները խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունների վերաբերյալ

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակային գործողությունների վերաբերյալ, հայտնում են ԱԳՆ-ից:

Նամակում, մասնավորապես, ընդգծվում է.

«Կրակը դադարեցնելու բանավոր սին խոստումների վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների և միաժամանակ զինված ագրեսիան շարունակելու Ադրբեջանի ստեղծած արատավոր շրջանը կարող է ճեղքվել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմամբ և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, այդ թվում` անհատական բնույթի, այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ»:

Այս խորագրի վերջին նյութերը