Հոլոքոստը վերապրած Իսրայելը չի կարող աչք փակել կամ մասնակցել ցեղասպանությանը. Նիկոլա Ազնավուրի նամակը Իսրայելի նախագահին
Իսրայելական ամենահայտնի և հեղինակավոր Haaretz թերթում նախօրեին լույս է տեսել «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրի նամակը՝ ուղղված Իսրայելի նախագահին։
Նամակում ասվում է.
«Հարգելի՛ պարոն Նախագահ,2017 թ. ես ուղեկցում էի հորս՝ Շառլ Ազնավուրին, Իսրայել կատարած իր այցի ընթացքում։ Հենց այդ այցի ժամանակ էլ Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամը (IRWF) Ձեր ներկայությամբ Շառլ և Աիդա Ազնավուրներին պարգևատրեց «Ռաուլ Վալենբերգի» շքանշանով:
Այս հեղինակավոր մրցանակը Ազնավուր ընտանիքին՝ մորը՝ Քնարին, հորը՝ Միշային, և նրանց վերոհիշյալ դստերն ու որդուն հարգանքի տուրք մատուցելու նշան էր. Ֆրանսիայի նացիստական օկուպացիայի ծանր օրերին նրանք օգնության ձեռք էին մեկնել հետապնդվող բազմաթիվ հրեաների: Շատ լավ եմ հիշում հորս պատմություններն այն մասին, թե ինչպես է նա մեծացել Փարիզի Լը Մարե թաղամասում, որտեղ շատ ներգաղթյալներ կային, այդ թվում` հրեա և հայ փախստականներ: Նրանք հարևաններ էին ու մտերիմ ընկերներ: Երբ գեստապոն սկսեց հրեաների զանգվածային ձերբակալությունները, Միշա և Քնար Ազնավուրների բնակարանը դարձավ նրանց հուսալի ապաստարաններից մեկը, որտեղ կարող էին թաքնվել, որպեսզի փրկվեն արտաքսումից ու սոսկալի մահվանից: Բոլոր այդ օրերին տատիկս ու պապիկս քաջ գիտակցում էին՝ ինչպիսի վտանգ է սպառնում նրանց՝ հրեաներին փրկելու համար։
Իմ տատն ու պապը Ֆրանսիայում էին հաստատվել՝ փրկվելով 1920-ականներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից: Նրանց կյանքը ծայրահեղ հոգսաշատ էր՝ աղքատություն, ֆրանսերենի իմացության պակաս, տխուր հուշերի ծանր կապոցներ։ Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, նրանք վախով հասկացան, որ պատմությունն ասես կրկնվում է, և առանց վարանելու մեծ ռիսկի դիմեցին՝ փրկելու համար հալածանքի ու մահվան սպառնալիքի առաջ կանգնած մարդկային կյանքեր:Ազնավուր ընտանիքի անվամբ՝ հորս ստացած այդ շքանշանը ևս նախատեսում ենք ցուցադրել Երևանում կառուցվելիք՝ Շառլ Ազանվուրի թանգարանում, որպեսզի այդ նմուշի միջոցով այցելուներին պատմենք Հոլոքոսթի սարսափների մասին:Հարգելի՛ պարոն Ռիվլին, սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան արդեն վերածվել է լայնածավալ պատերազմի և ողբերգության, որի արդյունքում զոհվել ու վիրավորվել են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր երիտասարդներ, լրագրողներ, քաղաքացիական անձինք ու երեխաներ:
Ադրբեջանական բանակն օգտագործում է բազմաթիվ զենքեր, որոնք արտադրվում են Իսրայելում, այդ թվում՝ կասետային ռումբեր, որոնք արգելված են միջազգային օրենքով, և ռազմական անօդաչու թռչող սարքեր:Արձագանքելով վերոնշյալ փաստերն արձանագրող՝ ՀՀ իշխանությունների կողմից հրապարակված լուսանկարների՝ Amnesty International–ն իր զեկույցում նշել է. «Amnesty International–ի ճգնաժամային արձագանքման փորձագետները կարողացան տեղորոշել կադրերը և պարզել, որ դրանք արվել են Ստեփանակերտի բնակելի թաղամասերում, որոնց վրա կրակ է արձակվել իսրայելական արտադրության M095 DPICM կլաստերային զենքով։ Այս արգելված զինատեսակներով ադրբեջանական զինուժը ռմբակոծել է Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը և այլ քաղաքներ: «Կլաստերային ռումբերի օգտագործումը ցանկացած պարագայում արգելված է միջազգային օրենքով, իսկ վերջիններիս օգտագործումը քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակվելիս հատկապես վտանգավոր է և կհանգեցնի զոհերի ու վիրավորների թվի ավելացմանը»,-ասել է Դենիս Կրիվոշեևը՝ Amnesty International-ի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավարը:
«Կլաստերային ռումբերն իրենց բնույթով սարսափելի են, և դրանց օգտագործումը բնակելի տարածքներում բացարձակ անընդունելի է: Քանի որ մարտերը շարունակում են թեժանալ, քաղաքացիական անձինք պետք է պաշտպանված լինեն, ոչ թե դիտավորյալ թիրախավորվեն կամ վտանգված լինեն»:
Որպես պապ ու տատիս, հորս հետնորդ՝ դիմում եմ Ձեզ, պարո՛ն Նախագահ, խնդրելով օրենքի ուժով կասեցնել այդ զենքի վաճառքն ու մատակարարումը Ադրբեջանին: Հոլոքոստը վերապրածների և նրանց սերունդների կողմից հիմնադրված Իսրայելը չի կարող աչք փակել կամ մասնակցել ցեղասպանությանը, որն Ադրբեջանը Թուրքիայի կառավարության օգնությամբ պատրաստվում է իրականացնել Հայաստանում: Սա անարգանք կլինի իմ նախնիների հիշատակին, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում շատ հրեաների կյանքեր են փրկել, բայց և ավելին — սարսափելի վիրավորանք կլինի Հոլոքոստի զոհերի հիշատակին:
Ես խնդրում եմ Ձեզ օգնել մեզ՝ հանուն մարդկության և հրեաների ու հայերի միջև երկարատև բարեկամության, կանգնել մեր կողքին՝ պատերազմի և ավերածությունների այս սարսափների դեմ:
Այս նամակի հավելվածում կարող եք տեսնել փաստագրված ապացույցներ Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգայնորեն արգելված զինամթերքի օգտագործման վերաբերյալ:
Ընդունեք, պարո՛ն Նախագահ, հարգանքիս հավաստիքը։
Նիկոլա Ազնավուր, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ»:

Աղբյուրը՝ news.am