Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Էրդողանի կողմից Մակրոնին ուղղված վիրավորանքը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը դատապարտել է Թուրքիայի իշխանությունների վիրավորանքը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին և իր երկիրի դեմ զրպարտիչ քարոզչությունը:
«Վերջին օրերին Կոնֆլան-Սենտ-Օնորիոն քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական իշխանությունների կողմից դատապարտման կամ համերաշխության որևէ պաշտոնական նշանի բացակայությունից բացի, ավելացավ Ֆրանսիայի դեմ ուղղված ատելության և զրպարտության քարոզը, որը ցույց էր տալիս ատելություն սերմանելու ցանկություն, ինչպես նաև ուղղակի վիրավորանքներ հանրապետության նախագահի հասցեին՝ արտահայտված թուրքական պետության բարձրագույն մակարդակում»,-ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր Փարիզի՝ իսլամական անջատողականության դեմ պայքարի ծրագրերը և Ֆրանսիայում «լուսավոր իսլամի» կառուցումը: Նախօրեին նա ասել էր, որ Մակրոնը «կորցրել է իր մտքի վերահսկողությունը» և «հոգեկան բուժման» կարիք ունի: Այս խոսքերից հետո Ֆրանսիան հետ կանչեց իր դեսպանին Անկարայից: