Քաղաքական

25.10.2020 16:17


Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը․ երկնքում երևացել է ադրբեջանական ԱԹՍ

Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը․ երկնքում երևացել է ադրբեջանական ԱԹՍ

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը։

Արցախի բնակավայրերում օրվա ընացքում իրավիճակը հանգիստ է եղել ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

«Մինչև այս պահը Արցախի Հանրապետության բնակավայրերում իրավիճակը հանգիստ է եղել։ Միայն Ստեփանակերտում նկատվել էր անօդաչու թռչող սարք, դրա հետևանքով օդային տագնապ էր հայտարարվել, սակայն այն ժամը 17։00-ի սահմաններում ավարտվել է»,-ասաց Թադևոսյանը` չհստակեցնելով` ԱԹՍ-Ն եղել է հետախուզական, թե հարվածային և արդյոք խոցվել է։

Այս խորագրի վերջին նյութերը