Լրահոս

25.10.2020 11:13


Երևանում մի խումբ անչափահասների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, կա վիրավոր. ոստիկանությունը հայտնաբերել է միջադեպի 12 մասնակցի

Երևանում մի խումբ անչափահասների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, կա վիրավոր. ոստիկանությունը հայտնաբերել է միջադեպի 12 մասնակցի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 22:30-ի սահմաններում, «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «վերջին շրթունքի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 17-ամյա Գևորգ Բ.-ն է:

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Իսահակյան փողոցի հարակից ֆուտբոլի դաշտում:

Ոստիկանների կողմից պարզվել են մասնակիցների ինքնությունները և բաժին են հրավիրվել 16-ամյա Անգելինա Ա.-ն, 17-ամյա Հեյա Գ.-ն, 16-ամյա Նարե Գ.-ն, 18-ամյա Հակոբ Ք.-ն, 18-ամյա Ռաֆայել Ա.-ն, 18-ամյա Աշոտ Ե.-ն, 17-ամյա Սիմոն Վ.-ն, 20-ամյա Արման Ղ.-ն, 17-ամյա Նարեկ Գ.-ն, 17-ամյա Արման Գ.-ն, 18-ամյա Պետրոս Դ.-ն և 18-ամյա Արմեն Խ.-ն:

Վերջիններս որոշ ժամանակ անց բաց են թողնվել:

Ըստ բժշկի տեղեկանքի, վիրավոր Գևորգ Բ.-ն կատարվածի մասին ի վիճակի չէ բացատրություն տալու:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը