Աշխարհ

25.10.2020 08:50


Պայթյուններ են որոտացել Ազովի ծովում տեղակայված ռուսական լցանավում

Պայթյուններ են որոտացել Ազովի ծովում տեղակայված ռուսական լցանավում

Ռուսական «Գեներալ Հազի Ասլանով» նավթային լցանավը, որի վրա Ազովի ծովում պայթյուններ էին որոտացել, գտնվել է աշխատունակ և սարքին վիճակում, լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Օլեգ Վոլինկինը:

«Մեր տեղեկություններով՝ լցանավը, որը վերանորոգման է ենթակվել, գտնվել է սարքին վիճակում: Պայթյունների պատճառը կպարզի հանձնաժողովի»,-նշել է Վոլինկինը:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Փրկարարները պայթյունի վայրում ուսումնասիրություններ են կատարում՝ պարզելու նավթի և այլ նավթամթերքների արտհոսքի հավանականությունը:

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ ռուսական «Գեներալ Հազի Ասլանով» նավթային լցանավի վրա Ազովի ծովում երկու պայթյուն է որոտացել: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հաջողվել է փրկել անձնակազմի անդամներից վեցին, երեքը հայտնվել են ծովում:

Արտակարգ ծառայությունների աղբյուրի տվյալներով՝ լցանավում, ընդհանուր առմամբ, 13 մարդ է եղել: Նշվում է, որ պայթյունները հաջորդել են Ազովի ծովի ջրային տարածքում տեղի ունեցած հրդեհին, որի ժամանակ նավթամթերք է բռնկվել:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ պայթյունի պատճառ կարող էր դառնալ անվտանգության տեխնիկայի խափանումը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը