Լրահոս

24.10.2020 21:23


Ադրբեջանցիները որպես զոհվածի տարածում են Արման Սարոյանի լուսանկարը, որը դեռ առաջնագծում չի եղել

Ադրբեջանցիները որպես զոհվածի տարածում են Արման Սարոյանի լուսանկարը, որը դեռ առաջնագծում չի եղել

Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ 20-ամյա Արման Սարոյանը այսօր տեղեկացել է, որ իր լուսանկարը ադրբեջանցի բլոգերները որպես մահացած հայ զինծառայողի լուսանկար են տարածել սոցցանցերում: Ամռանը զորացրված զինծառայողի ծնողները անակնկալի են եկել, երբ արտասահմանում գտնվող նրանց բարեկամները զանգել եւ հայտնել են այդ մասին:

NEWS.am-ի հետ զրույցում Արմանը պատմեց, որ հուլիսին է զորացրվել։

«Լուսանկարը հունիս ամսվա է, իրենք վերցրել են «Հետք»-ի ֆոտոռեպորտաժից եւ գրել են, որ իբր ես մահացել եմ հյուսիսային հատվածում, բայց ես տանն եմ, չեմ զոհվել: Բարեկամները զանգում են, տնեցիքին հարցնում են` ինչպես է զոհվել: Ես այս պահին հոգեւոր ծառայության եմ, Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում դպիր եմ»,-պատմեց Արման Սարոյանը:

Արման Սարոյանը հավելեց, որ շուտով որպես կամավոր է մեկնելու ռազմաճակատ։

3 (3)

Այս խորագրի վերջին նյութերը