Լրահոս

11.04.2009 15:50


Ամերկյան տնտեսության մեջ հույսի նշույլներ են փայլատակել

Ամերկյան տնտեսության մեջ հույսի նշույլներ են փայլատակել

Ինչպես տեղեկացնւմ է ռադիո «Маяк»-ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ ամերկյան տնտեսության մեջ «հույսի նշույլներ են փայլատակել»։

Բ. Օբամայի խոսքերով, ամերիկյան կառավարության կողմից ձեռնարկված քայլերը որոշակի առաջընթաց են ապահովել, սակայն տնտեսությունը դեռ լուրջ սթրես է ապրում, և այն վերականգնելու համար դեռ շատ անելիքներ կան։ Նախագահը նշել է, որ մոտակա շաբաթների ընթացքում կներկայացվեն հակաճգնաժամային նոր միջոցներ։

Այս խորագրի վերջին նյութերը