Լրահոս

24.10.2020 16:51


Ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում կորոնավիրուսով հիվանդ 800 քաղաքացի, 388-ը ունի հոսպիտալացման կարիք. Արսեն Թորոսյանի կոչը

Ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում կորոնավիրուսով հիվանդ 800 քաղաքացի, 388-ը ունի հոսպիտալացման կարիք. Արսեն Թորոսյանի կոչը
Հարգելի՛ հայրենակիցներ,
Կորոնավիրուսային հիվանդության թվերն օրեցօր աճում են զգալի տեմպերով: Այսօր հաստատվել է հիվանդության 2213 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի: Առավոտյան` ժամը 9-ի դրությամբ, 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք: Մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտներին:
Սիրելի՛ ժողովուրդ,
Խնդրում և կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները: Ավելին` դիտողություն արեք բոլոր այն մարդկանց, ովքեր չեն հետևում դրանց` վտանգելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Թու'յլ տվեք բժշկական անձնակազմին զբաղվել մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների տարհանմամբ և բուժմամբ:
Կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան:
Ամուր պահենք թիկունքն ու չմոռանանք, որ.
ԲԺԻՇԿՆԵՐՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԶԻՆՎՈՐԻՆ ԵՆ ՊԵՏՔ

Այս խորագրի վերջին նյութերը