Աշխարհ

24.10.2020 16:03


«Պատերազմը խախտում է սովորական կյանքը»․ Times պարբերականի ֆոտոանդրադարձը ԼՂ հակամարտությանը

«Պատերազմը խախտում է սովորական կյանքը»․ Times պարբերականի ֆոտոանդրադարձը ԼՂ հակամարտությանը

Հեղինակավոր Times պարբերականը լուսանկարների շարք է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողությունների, դրա հետևանքների վերաբերյալ, ինչպես նաև հակամարտության պատմության, ռազմական գործողությունների մեկնարկի և ընթացքի մասին ակնարկ կատարել։

Ռազմական գործողությունների առաջնագիծ մեկնած, ինչպես նաև թիկունքում ծավալվող աշխատանքներին ականատես եղած ֆոտոլրագրող Էմանուել Սատոլիի խոսքով՝ Եվրոպայում ամենահին «սառը պատերազմ» կոչվող այս հակամարտությունը հավաքական բնույթ ունի, քանի որ յուրաքանչյուրը փորձում է ինչ-որ կերպ աջակիցը լինել ընդհանուր գործին։

Հոդվածում նշվում է, որ 1994 թվականի զինադադարից հետո սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունները ամենախոշորն են հակամարտության պատմության ընթացքում:

Հեղինակն ընդգծում է, որ հայկական կողմն այս հակամարտությանը որպես գոյամարտի ընկալում։

Հիշատակվում է նաև հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանի՝ նույն պարբերականին տված հարցազրույցը, որում վերջինս նշում է, որ Լեռնային Ղարաբաղը «քաղաքակրթական առաջնագիծ» է և Թուրքիային մեղադրում է հակամարտությանը Սիրիայից վարձկաններ ներգրավելու համար։

«Պատերազմը խախտում է սովորական կյանքը, և դա կարող է միանգամից պատահել»,-նշում է լրագրողը։

Աղբյուրը՝ tert.am

00000 (1)

Այս խորագրի վերջին նյութերը