Աշխարհ

24.10.2020 14:04


Ուկրաինան պատրաստվում է արտադրել թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքեր

Ուկրաինան պատրաստվում է արտադրել թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքեր

Ուկրաինան մտադիր է իր տարածքում արտադրել թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքեր: Ներկայում ընտրվում են հարթակները նման արտադրություն կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ռազմական թեմաների լուսաբանմամբ զբաղվող «Военное обозрение»-ն նշում է, որ այդ մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Օլեգ Ուրուսկին:

«Թուրքական կողմը պատրաստ է ներդրումներ կատարել: Մեզնից նրանք ակնկալում են հարթակ՝ համապատասխան պահանջներով, որոնց հիման վրա նրանք կհիմնեն արտադրությունը, արդյունքում կարտադրվեն այդ սարքերը»,-ասել է նա:

Փոխվարչապետի խոսքով, ավելի վաղ թուրքերը մտադիր էին այդ արտադրությունը տեղակայել «Укроборонпрома» կազմակերպությունում, սակայն վերջերս փոխել են որոշումը և հայտարարել, որ պատրաստ են կառուցել առանձին ընկերություն: Նա ընդգծել է, որ ընկերությունում աշխատելու են ուկրաինացի ինժեներները:

Դրանից բացի, Կիևն ու Անկարան դիտարկում են այլ ուղղություններով ևս համատեղ ընկերություններ ստեղծելու հնարավորությունը:

Այս խորագրի վերջին նյութերը