Լրահոս

24.10.2020 13:22


Լեգենդ դարձած մեր տղերքը

Լեգենդ դարձած մեր տղերքը
Սա 1 տարեկան 8 ամսական Էդգարն է՝ պատերազմում հերոսաբար զոհված եղբոր՝ Ալեքս Պողոսյանի նկարի հետ: Ամեն գիշեր քնելուց առաջ Ալեքսը զորամասից կամ դիրքերից զանգում էր փոքրիկ եղբորը: Ու հիմա Էդգարը հեռախոսի զանգի ձայնը լսելիս վազում է հոր մոտ ու ասում.
-Պապ, Ալե, Ալե...
Իբր՝ Ալեքսն է զանգում: Երբ Էդգարը մեծանա, Արցախյան ազատամարտին մասնակցած ու վիրավորված հայրը՝ Վարդան Պողոսյանը, նրան կպատմի, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Ալեքսը խնդրել է, ստիպել վաշտի հրամանտարին, որ իրեն էլ թույլ տա գնալ կողքի դիրք՝ օգնելու ազերիներով շրջապատված ծառայակիցներին: Հետո կռվել է քաջաբար ու ընկել թշնամու գնդակից: Հայրը կասի Էդգարին, որ իր երկու եղբայրներն էլ՝ Ալեքսն ու Առնոլդը, ռազմաճակատում են եղել 2020 թվականի օրհասական օրերին: Ռազմաճակատ են գնացել նաև հայրն ու հորեղբայրը, որ ինքն ապրի ազատ Հայրենիքում: Ապրի հպարտ գլուխը բարձր ու արժանապատիվ: Կպատմի, թե ինչ ծանր գին ենք վճարել մենք, որ հաղթանակած երկիր նվիրենք իրեն:
Արմինա Դովլաթբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը