Օ"Բրայենը Բայրամովին ասել է արտաքին դերակատարների կողմից իրավիճակի ապակայունացման անթույլատրելիության մասին
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը պնդել է թույլ չտալ արտաքին դերակատարների ներգրավվածությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրավիճակի հետագա ապակայունացում։«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մասին մանրամասներ խորհրդականի գրասենյակը ներկայացրել է Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում։
«Ես պնդեցի անհապաղ հաստատել հրադադար, ապա անցնել Հայաստանի հետ բանակցությունների` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո և հրաժարվել արտաքին դերակատարների ներգրավվածությամբ իրավիճակի հետագա ապակայունացումից։ Չի կարող լինել ռազմական լուծում»,-նշել է Օ'Բրայենը։
Նա տեղեկացրել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման մանրամասները` նշելով, որ ԱՄՆ-ը կշարունակի դիվանագիտական ջանքերը բոլոր մակարդակներում մինչև հակամարտությունը լուծվի։ «Քննարկեցինք հրադադարի անհապաղ հաստատման և Մինսկի խմբի հովանու ներքո Ադրբեջանի հետ բանակցությունները սկսելու անհրաժեշտությունը»,-նշել է Օ'Բրայենը։
Օ"Բրայենը Բայրամովին ասել է արտաքին դերակատարների կողմից իրավիճակի ապակայունացման անթույլատրելիության մասին
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը պնդել է թույլ չտալ արտաքին դերակատարների ներգրավվածությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրավիճակի հետագա ապակայունացում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մասին մանրամասներ խորհրդականի գրասենյակը ներկայացրել է Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում։