Թե hետ չգամ ես մի օր, դու չտխրես, չարտասվես. տեսանյութում երգող զինվորը ևս անմահացավ (լուսանկար)
Երեկվանից համացանցում լայն տարածում ստացավ մի տեսանյութ, որում մի զինվոր էր երգում: Երգը նա նախօրոք պատրաստել էր մայրիկի համար և խնդրել էր ընկերներին, որ եթե իրեն մի բան պատահի, իր «վերջին խոսքը» հասցնեն մայրիկին: Տեսանյութի այդ հերոսը Տիգրան Հարությունյանն էր, որի անունը ևս հայտնվեց իրենց կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրածների ցուցակում. «Երեկ իր անմահանալու 7-րդ օրն էր: Իր հետ ծառայող տղաներից մեկից երեկ մի նամակ ստացանք: Տիգրանի վերջին խոսքը հասավ մայրիկին»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Տիգրան Հարությունյանի քույրը՝ Աննա Հարությունյանը:
Վերջինիս խոսքերով Տիգրանը 9 ամսից պետք է վերադառնար տուն, ծառայում էր Խնձորեսկում: Նա սովորում էր Գյումրու Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, 4-րդ կուրս փոխադրվելուն պես զորակոչվեց բանակ։ Տիգրանը ծառայության ընթացքում աչքի էր ընկնում իր ձայնով, ծառայության ընթացքում բազմաթիվ միջոցառումների էր մասնակցել. «Ազատ ժամանակ շատ էր սիրում երգել, բանաստեղծություններ գրել: Այնքան սիրուն ու խորն էր գրում: Մի փոքրիկ վիպակ ուներ գրած, որը նախքան բանակ զորակոչվելն էր գրել, որոշել էր տպագրել այն, բայց այդպես էլ չհասցրեց: Մենք Տիգրանին խոստացել ենք, որ իր ոչ մի երազանք ու նպատակ անկատար չենք թողնելու»,-ընդգծեց Աննան:
Ինչպես նշում է զինվորի քույրը, Տիգրանը հոգատար էր, խելացի և չափազանց հայրենասեր: Նա երբեք չի բողոքել իր ծառայությունից. «Վերջի անգամ մենք իր հետ զրուցել ենք հոկտեմբերի 13-ին, ու այդ օրը մեզ ասաց՝ առյուծ տղերք ենք, չվախենա‘ք: Այդ զրույցից հետո 2 օր տեղեկություն չունեինք Տիգրանից: Հետո մեզ ասացին, որ Տիգրանը վիրավորվել է, բայց ինքն արդեն անմահացել էր, պարզապես, մեզ էին խնայել: Ամսի 16-ին մենք արդեն իմացանք, որ Տիգրանը բեկորային վնասվածք էր ստացել ու զոհվել»,- պարզաբանեց նա:
Մեր զրուցակիցը մեզ տրամադրեց նաև Տիգրանի՝ մայրիկին նվիրված բանաստեղծությունը, որը գրել էր ծառայության ժամանակ.

Մայր քեզ համար ոչ մի բան՝
Չեմ խնայի անկասկած,
Թե պետք լինի կյանքով իմ՝
Քեզ կյանք կտամ անպայման,
Թե ետ չգամ ես մի օր
Դու չտխրես չարտասվես,
Հիշի՛ր, ես կամ շնչում եմ՝
Քանի դեռ կաս՝ ապրում ես։
Մայր իմացիր աշխարհում
Չկա ուրիշ ոչ մի տեղ,
Որ լավ լինի քո գրկից,
Չկա ուրիշ ոչ մի տեղ,
Որ տաք լինի քո գրկից,
Մայր քեզ համար անպայման՝
Կգամ վստահ դու եղիր...