Նա ծնվեց մեծ դժվարությամբ, իրեն Աստված պահեց այսօրվա համար, որ իր կարճ կյանքի ընթացքում մեծ հետք թողներ. զոհված զինծառայող Համլետ Հովհաննիսյանի մասին պատմում են մայրն ու ընկերները
Համլետը ծնվեց մեծ դժվարությամբ, կիսախեղդ վիճակում։ Բժիշկները 15 օր պայքարել են կյանքի համար։ Իրեն Աստված պահեց, կյանք տվեց այսօրվա համար, որ իր կարճ կյանքի ընթացքում մեծ հետք թողներ:Tert.am-ի հետ զրույցում պատմում է ադրբեջանական ագրեսիան հետ մեղելու ընթացքում զոհված Համլետ Հովհաննիսյանի մայրը՝ Գոհար Կիրակոսյանը:
Հոկտեմբերի 27-ին կլրանար Համլետի 26-ամյակը: Նա Հատուկ նշանակության ջոկատում ջոկի հրամանատար էր, բայց հարազատների խոսքով՝ հայրենիքն այնքան էր իր մեջ, որ եթե աշխատանքի բերումով չգնար պատերազմ, կամավոր էր գնալու, ինչպես արել էր 2016-ին՝ Ապրիլյան պատերազմին:
Համլետի մայրը մանկավարժ է: Դպրոցում որդու դասղեկն ու Հայոց լեզվի, Գրականության ուսուցչուհին է եղել: Համլետը գերազանց է սովորել, մոր խոսքով՝ տանը գիրք գրեթե չէր բացում, բայց դասերը շատ լավ գիտեր։
«Հետաքրքրասեր էր, հարցասեր։ Դասարանցիներին փրկում էր 2 ստանալուց։ Ամբողջ դասը վերցնում էր իր վրա, ուսուցիչներին հարցեր էր տալիս, խորանում։ Սիրում էր հակադրվել ուսուցիչներին և միշտ ճիշտ էր դուրս գալիս։ Բնավորության այս գիծը չփոխվեց նույնիսկ բուհում՝ Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում։ Սիրում էր մեծահասակների հետ շփվել, նրանց իմաստնությանը հաղորդակից դառնալ»,-պատմում է հերոսի մայրը՝ ընդգծելով, որ որդին՝ ընկերների համար Համոն, անսահման նվիրված էր, ընկերասեր, համբերատար, ազնիվ և չափից դուրս համեստ։
«Նա բոլորի մեջ լավ կողմ էր փնտրում ու այդ կողմի շնորհիվ լեզու գտնում, շփվում անգամ ամենաչար թվացող մարդու հետ։ Մի անգամ ասաց.«Նույնիսկ ամենավերջին հանցագործի մեջ, եթե «խորանանք», լավ բան կգտնենք»։ Իսկ ինքը շատ էր սիրում «խորանալ»՝ հատկապես մարդկային հոգեբանության, փիլիսոփայության մեջ։ Կատարյալի կողմնակիցն էր։ Ամեն ինչ սիրում էր ավարտին հասցնել։ Բայց կիսատ թողեց Դոստոևսկու «Ապուշը» և իր «Ալեկոծ ծովը»՝ վերջին կտավը (այդպես են ընկերները վերնագրել)»,-ասաց մայրը՝ նշելով, թե Համլետը մանկուց նաև նկարել էր սիրում, վերջերս էլ նկարչության դասերի էր մասնակցում ու հասցրել էր գրավել ուսուցչի՝ Գարրի Արզումանյանի ուշադրությունը:
Վերջինս Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև նկարչությունը Համլետի համար դեռ հոբբի էր, բայց, վստահաբար, մեծ հեռանկարներ ուներ: «Շատերը կերազեին ունենալ Համլետի տաղանդների թեկուզ կեսը, բայց նա իր երազները չիրականացած թողեց ու ընտրեց անմահությունը»:
Համլետի ընկերներից Մարիամ Աղաբաբյանը, պատմելով հերոսացած ընկերոջ մասին, ընդգծեց՝ Համոն երբեք մենակ չէր թողնում:
«Երբ օգնության կարիք ունեինք, հասնում էր առանց վարանելու, ասում էի՝ կներես, որ տանջում եմ, ասում էր՝ ես դա սիրով եմ անում: Նա ապրում էր սիրով, խորանում էր ամեն վայրկյանի ու պահի մեջ, օգնում էր վերարժևորել ունեցածդ: Երբ արդեն լուրը գիտեինք, ու ամենքս մի անկյունում լուռ կամ հեկեկալով սգում էինք, Համլետի մայրը բոլորիս իրար գլուխ հավաքեց, մի սեղանի շուրջ կանչեց ու հաց հյուրասիրեց: Ուտում էինք ու զարմանում, թե այդ ինչ տեսակ ուժ կա: Ես հասկանում եմ՝ նա ամեն պատառը կուլ էր տալիս, որ մենք ապրեինք, որ իր շուրջ հավաքված ջահելները չկոտրվեին, չմարեին. նա մեզնից յուրաքանչյուրի մեջ իր որդուն էր կերակրում»,-ասաց Մարիամը:
Նա նշեց՝ Համլետը կարծրատիպեր էր կոտրում իր օրինակով, նա միայն զինվորական չէր։ «Ուզում էր չորն ու ցամաքը համեմել արվեստի, նկարչության, երաժշտության, լուսանկարչության, ֆիլմերի հետ։ Անգլերեն էր սովորում, զուգահեռ՝ ադրբեջաներենի դասընթացների մասնակցության հայտ էր ներկայացրել և ընդունվել։ Ուզում էր իմանալ թշնամու լեզուն։ Ազգային երգի ու պարի, առանձնահատուկ՝ Յարխուշտայի սիրահար էր։ Ուներ սիրած աղջիկ՝ Շուշանը, ում սիրում էր Շուշի ասել»,-ասաց Մարիամը։
Ընկերուհու կարծիքով՝ Համոն նաև իրատես էր. հարազատների մոտ այնպիսի զգացողություն կար, որ Համլետը պատրաստել էր իրեն նախասահմանվածին։ «Վերջին օրը հատուկ գործողության, զինվորներին օգնության հասնելու համար հարցրել են տղաների կարծիքը, Համլետն առաջինն է արձագանքել, ասելով՝ «Որտեղ իմ հրամանատարը, այնտեղ՝ ես»։ Իր մտերիմ ընկերը, լավ ճանաչելով Համլետին, տղաներին զանգով զգուշացրել է, որ Համլետին կապեն, չթողնեն գնա... Համլետը վերջին անգամ խոսել է հայրիկի հետ։ Այն հարցին, թե երբ է գալու, թեկուզ հանգստանալու մի քանի օրով, պատասխանել է. «Պապ ջան, ձենս կարոտել եք, դեմքս էլ կկարոտեք»,-պատմում է Մարիամը:
Համլետի ընկերներից Կարեն Ազբեկյանը, ում հետ ընկերացել էր պարտադիր զինվորական ծառայության ընթացքում, պատմում է, որ թեև 1,5 տարի քնել-արթնացել են նույն «կազարմայում», ոչ մի կերպ չի պատկերացրել, որ կարող էին քաղաքացիական կյանքում ընկերներ դառնալ:
«Հանգիստ, խաղաղ, ուրախ, երբեմն՝ տխուր Համոն քաղաքացիական կյանքում լավ ընկեր, հարազատ դարձավ, ում էությանը բնորոշող հատկանիշները՝ կյանքին մարտահրավերներ նետելը, սեփական հնարավորությունները չճոխացնելը, մարդասիրությունը հերոս ծնողների դաստիրակության սերմերն էին։ Մեր Համոն գնացել է դեպի անմահության անծայրածիր ճանապարհով՝ հերոսի հոգով դաստիարակելով բոլորիս։ Շնորհակալ եմ, Հա՛մ ջան, որ քեզ ճանաչել եմ»,-ասաց Կարենը:
Նա ծնվեց մեծ դժվարությամբ, իրեն Աստված պահեց այսօրվա համար, որ իր կարճ կյանքի ընթացքում մեծ հետք թողներ. զոհված զինծառայող Համլետ Հովհաննիսյանի մասին պատմում են մայրն ու ընկերները
Համլետը ծնվեց մեծ դժվարությամբ, կիսախեղդ վիճակում։ Բժիշկները 15 օր պայքարել են կյանքի համար։ Իրեն Աստված պահեց, կյանք տվեց այսօրվա համար, որ իր կարճ կյանքի ընթացքում մեծ հետք թողներ: Tert.am-ի հետ զրույցում պատմում է ադրբեջանական ագրեսիան հետ մեղելու ընթացքում զոհված Համլետ Հովհաննիսյանի մայրը՝ Գոհար Կիրակոսյանը:
Հոկտեմբերի 27-ին կլրանար Համլետի 26-ամյակը: Նա Հատուկ նշանակության ջոկատում ջոկի հրամանատար էր, բայց հարազատների խոսքով՝ հայրենիքն այնքան էր իր մեջ, որ եթե աշխատանքի բերումով չգնար պատերազմ, կամավոր էր գնալու, ինչպես արել էր 2016-ին՝ Ապրիլյան պատերազմին:
Համլետի մայրը մանկավարժ է: Դպրոցում որդու դասղեկն ու Հայոց լեզվի, Գրականության ուսուցչուհին է եղել: Համլետը գերազանց է սովորել, մոր խոսքով՝ տանը գիրք գրեթե չէր բացում, բայց դասերը շատ լավ գիտեր։
«Հետաքրքրասեր էր, հարցասեր։ Դասարանցիներին փրկում էր 2 ստանալուց։ Ամբողջ դասը վերցնում էր իր վրա, ուսուցիչներին հարցեր էր տալիս, խորանում։ Սիրում էր հակադրվել ուսուցիչներին և միշտ ճիշտ էր դուրս գալիս։ Բնավորության այս գիծը չփոխվեց նույնիսկ բուհում՝ Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում։ Սիրում էր մեծահասակների հետ շփվել, նրանց իմաստնությանը հաղորդակից դառնալ»,-պատմում է հերոսի մայրը՝ ընդգծելով, որ որդին՝ ընկերների համար Համոն, անսահման նվիրված էր, ընկերասեր, համբերատար, ազնիվ և չափից դուրս համեստ։
«Նա բոլորի մեջ լավ կողմ էր փնտրում ու այդ կողմի շնորհիվ լեզու գտնում, շփվում անգամ ամենաչար թվացող մարդու հետ։ Մի անգամ ասաց. «Նույնիսկ ամենավերջին հանցագործի մեջ, եթե «խորանանք», լավ բան կգտնենք»։ Իսկ ինքը շատ էր սիրում «խորանալ»՝ հատկապես մարդկային հոգեբանության, փիլիսոփայության մեջ։ Կատարյալի կողմնակիցն էր։ Ամեն ինչ սիրում էր ավարտին հասցնել։ Բայց կիսատ թողեց Դոստոևսկու «Ապուշը» և իր «Ալեկոծ ծովը»՝ վերջին կտավը (այդպես են ընկերները վերնագրել)»,-ասաց մայրը՝ նշելով, թե Համլետը մանկուց նաև նկարել էր սիրում, վերջերս էլ նկարչության դասերի էր մասնակցում ու հասցրել էր գրավել ուսուցչի՝ Գարրի Արզումանյանի ուշադրությունը: