Լիբիական հակամարտության կողմերը երկրի բոլոր տարածքներում մշտական հրադադարի համաձայնագիր են կնքել, հայտնում է Reuters-ը:
Հոկտեմբերի 23-ին Ժնևում միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարության և Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի ռազմական ներկայացուցիչների միջև կնքված համաձայնագրին կհաջորդեն հաջորդ ամիս Թունիսում քաղաքական բանակցությունները:
«Ճանապարհը երկար էր և որոշ դեպքերում բարդ: Ձեր հայրենասիրությունն առաջ մղող ուժ էր և դուք կարողացաք հրադադարի համաձայնագրի կնքման հասնել»,-ասել է Լիբիայում ՄԱԿ-ի Աջակցության առաքելության ղեկավար Ստեֆանի Ուիլյամսը:
2011 թվականինՄուամմար Կադաֆիիսպանությունից հետո Լիբիայում երկիշխանություն է տիրում: Լիբիայի արևելյան շրջանում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆաիզ Սարաջի գլխավորությամբ:
Լիբիայում հակամարտող կողմերը հրադադար են կնքել
Լիբիական հակամարտության կողմերը երկրի բոլոր տարածքներում մշտական հրադադարի համաձայնագիր են կնքել, հայտնում է Reuters-ը:
«Ճանապարհը երկար էր և որոշ դեպքերում բարդ: Ձեր հայրենասիրությունն առաջ մղող ուժ էր և դուք կարողացաք հրադադարի համաձայնագրի կնքման հասնել»,-ասել է Լիբիայում ՄԱԿ-ի Աջակցության առաքելության ղեկավար Ստեֆանի Ուիլյամսը:
2011 թվականին Մուամմար Կադաֆիի սպանությունից հետո Լիբիայում երկիշխանություն է տիրում: Լիբիայի արևելյան շրջանում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆաիզ Սարաջի գլխավորությամբ: