Էրդողանն ու սորոսաթուրքական 5-րդ շարասյունն՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի
Թուրքիայի նախագահ Էրդողանը չի թաքցնում, որ խնդիր ունի մտնել հարավկովկասյան տարածաշրջան ու լեգիտիմացնել իր ներկայությունն Ադրբեջանում: Նա ուզում է սիրիական մոդելով կիսել տարածաշրջանը Ռուսաստանի հետ, ինչը նշանակում է, որ ուզում է մեր երկիրը վերածել ավերակ Սիրիայի:
Թուրքիայի թիրախում ոչ միայն Արցախն է, այլ նաև Հայաստանը: Բնական է, որ մեր բանակը կյանքի գնով պաշտպանում է հայկական զույգ պետությունների անվտանգությունը և դիմակայում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական եռյակին:
Հասկանալի է, որ Թուրքիայի մուտքին դեմ է Ռուսաստանը, բայց ամեն ինչ որոշվելու է ռազմի դաշտում ու թիկունքում՝ Հայաստանում: Ներքին միասնությունը հիմա օդի ու ջրի պես է անհրաժեշտ: Ով դեմ է ներքին միասնությանն ու բանակի շուրջ համախմբվելուն՝ Թուրքիայի օգտին է աշխատում:
Թուրքիան մարտի է նետել իր բոլոր ուժերը: Ռազմի դաշտում թուրքական հրահանգիչների ու սիրիացի վարձկանների հետ միասին մեր թիկունքում գործում են թուրքական 5-րդ շարասյան ներկայացուցիչները՝ սորոսականները, «ռազմահայրենասերները» և դրանց ազդեցության տակ հայտնված ոչխարները:
Ինչպես հայտնի է, Ջորջ Սորոսը մինչև պատերազմն սկսվելը հայտարարել էր, որ պետք է պաշտպանել Թուրքիային՝ ընդդեմ Ռուսաստանի: Սորոսն ու իր փողերով սնվող հայաստանյան դավաճաններն աշխատում են ներսում քաղաքական միասնության դեմ, ինչպես նաև հակառուսական քարոզ տանում՝ պաշտպանելով Էրդողանի քաղաքականությունը:
Զարմանալի է, որ անգամ ռազմական դրության պայմաններում ՀՀ իշխանությունները չեն փակում սրանց բերանները: Արմանբաբաջանյանները, դանիելիոաննիսյանները, ժաննաալեքսանյանները և մյուսները բացահայտորեն հակապետական քարոզ են տանում:
Եթե թուրքական 5-րդ շարասյան բերանը չփակվի ու նրանք գործողությունների լայն դաշտ ստանան՝ հայտնվելով Սորոսից սնվող լրատվամիջոցներում ու թունավորելով սոցցանցերը, ապա դրանով իսկ կվտանգվի մեր զինվորի կյանքն առաջնագծում:
Կրկնենք՝ նրանք, ովքեր դեմ են արտահայտվում հայ-ռուսական հարաբերություններին, բացահայտորեն գործում են Թուրքիայի օգտին: Սա ապացուցման կարիք չունի և սա դավաճանություն է: Հայաստանի ու Արցախի դեմ իրականացվող դավաճանություն:

Կորյուն Մանուկյան