Լրահոս

23.10.2020 16:02


Անհայտ անձը կամ անձինք վնասել են Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատ քաղաքի հատվածում տեղադրված արագաչափ սարքը

Անհայտ անձը կամ անձինք վնասել են Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատ քաղաքի հատվածում տեղադրված արագաչափ սարքը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում գույքի դիտավորությամբ ոչնչացում փաստով նյութեր են նախապատրաստվում։

Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Արտաշատի բաժին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատ քաղաքից դեպի Երևան տանող հատվածը ֆիքսող արագաչափ սարքի ապակիները վնասված են։

Պարզվել է, որ կոտրված է սարքի ապակիները, դեղին գույնի լուսարձակը և պաշտպանիչ վահանակը։

Կատարվածի մասին «Էլիպս» ՍՊԸ ճարտարագետ-կարգավորող Տիգրան Սաղաթելյանի կողմից հաղորդում է ստացվել։

Այս խորագրի վերջին նյութերը