«Կվադրոցիկլը թող սպասի». ջավախքցի փոքրիկ Հակոբն իր 200 լարին նվիրել է Արցախին
Արցախյան գոյապայքարին օժանդակելու նպատակով ջավախահայության կողմից բացված «Ջավախք հիմնադրամ» վերտառությամբ սոցցանցային էջում տեղադրվել է ջավախքցի փոքրիկ Հակոբի լուսանկարը՝ կից հետևյալ գրառմամբ.
«Ծանոթացեք՝ այս տղան Հակոբն է․ Այսօր նա ստացել էր Վրաստանի կառավարության կողմից երեխաներին հատկացվելիք 200 լարի օգնության գումարը, ու նա որոշել էր այդ գումարին ավելացնելով իր համար կվադրոցիկլ գնել, բայց... Բայց Հակոբը այսօր եկավ Ախալքալաքի եկեղեցու բակ, մոտեցավ գումարը հավաքագրող աղջկան, գրպանից հանեց 200լարին ու ասաց. - կվադրոցիկլը թող սպասի։
Ու մեք #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ, անպայման ենք հաղթելու.
Որովհետև ունենք Հակոբի պես պայծառ ու հայրենասեր սերունդ»։