Լրահոս

23.10.2020 15:04


Երևանում մահացած կնոջ դիակը կորել է. հարազատները մեղադրում են պատկան մարմիններին (տեսանյութ)

Երևանում մահացած կնոջ դիակը կորել է. հարազատները մեղադրում են պատկան մարմիններին (տեսանյութ)

Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի բնակչուհի՝ 60-ամյա Մարիամ Գևորգյանը մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ու քանի որ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նրան տեղափոխել են Աբովյանի դիահերձարան, որտեղից էլ հարազատները պետք է նշանակված ժամին վերցնեին դիակը և հուղարկավորեին:

Մահացածի ամուսինը սահմանված ժամին եղել է դիահերձարանում, և երբ մտել է դիակի ճանաչման, պարզվել է, որ իր կինը չէ:

Hարազատները նայել են բոլոր մահածացներին թե՛ Աբովյանի դիահերձարանում, թե՛ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, սակայն չեն գտել:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում մահացածի դուստրը՝ Սեդա Ստեփանյանը, ասաց. «Երեկ պետք է մեր մայրիկին բերեինք և հուղարկավորեինք, գերեզմանոցում տեղը փորված էր, քահանայի հետ՝ պայմանավորված: Հայրիկիս հետ գնացինք, որ դիակը փակ դագաղով վերցնենք, պարզվեց, որ մեր մայրը չէ: Գնացինք Մասիվի հիվանդանոց, որտեղ գտանք այն վարորդին, ով երկու դիակ, որոնցից մեկը, հավանաբար, մեր մայրն է եղել, տեղափոխել է Աբովյանի մորգ: Վերջինս պնդեց, որ մեքենայով նա տեղափոխել է մորգ, որտեղ հանձնել է աշխատակիցներին և վերջ, իսկ թե թղթի գրված անձինք են եղել, թե ոչ, նա չգիտի: Այսպես փնտրեցինք Երևանի գրեթե բոլոր մորգերում, սգո սրահներում, բայց ապարդյուն: Մորգում մի այնպիսի հակասանիտարական, ահասարսուռ վիճակ է տիրում, որ խոսքերով անգամ չեմ կարող նկարագրել: Այս ու այն կողմ, գետնի վրա դիակներ են, արյուն, պարկեր, առանց ոչ մի գրառման: Աշխատում են երկու երիտասարդ, ովքեր ուղղակի չեն կարող այդ ծանր գործը հավուր պատշաճի կատարել:

Դիմում ենք այն մարդկանց, ովքեր մորգերից դիակ են վերցնում՝ անպայման ճանաչե՛ք ձեր հարազատին, նոր վերցրեք: Մենք էլ պահանջում ենք, որ գտնեն մեր դիակը, որտեղից էլ ուզում է, լինի և մեզ հանձնեն, որ հուղարկավորենք»:

Այս խորագրի վերջին նյութերը