Քաղաքական

23.10.2020 14:40


ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ՀԱՊԿ-ի ներգրավման հավանականությունը

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ՀԱՊԿ-ի ներգրավման հավանականությունը

ՌԴ արտգործնախարարությունը գնահատել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործում ՀԱՊԿ-ի ներգրավման հավանականությունը:

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն այս առնչությամբ նշել է, որ առայժմ հակամարտությունն ընթանում է ԼՂ տարածքում և չի տեղափոխվել բուն Հայաստանի տարածք, ուստի՝ ՀԱԿՊ-ի ներգրավման մասին խոսելը ոչ կոռեկտ է համարում:

«Հակամարտությունը չի տեղափոխվել տարածք, Հայաստանից պաշտոնական դիմում չի ստացվել: ՀԱՊԿ-ն իր անդամ պետություններին օգնում է որոշակի իրավիճակներում, երբ կա ակնհայտ ագրեսիա: Առայժմ խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը հենց հայերի կողմից ճանաչված չէ որպես իրենց տարածքի մի մաս և միգուցե չճանաչվի: ՀԱԿՊ-ի պաշտպանական ներուժի ներգրավման մասին խոսելը ոչ կոռեկտ է»,-ասել է փոխարտգործնախարարը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը