Աշխարհ

23.10.2020 13:43


ՌԴ-ն Ադրբեջանին նախազգուշացրել է միրգ-բանջարեղենի ներմուծման հնարավոր սահմանափակման մասին

ՌԴ-ն Ադրբեջանին նախազգուշացրել է միրգ-բանջարեղենի ներմուծման հնարավոր սահմանափակման մասին

Ռոսսելխոզնադզորն ադրբեջանցի գործընկերներին նախազգուշացրել է միրգ-բանջարեղենի ներմուծման հնարավոր սահմանափակումների մասին։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 22-ին Ռոսսելխոզնադզորի ներկայացուցիչները հեռախոսային բանակցություններ են անցկացրել Ադրբեջանի սննդի անվտանգության գործակալության հետ։ Ռուսական կողմը մտահոգություն է հայտնել Ադրբեջանից մատակարարվող միրգ–բանջարեղենում կարանտինային օրգանիզմների հայտնաբերման հաճախակի դարձած դեպքերի առնչությամբ։

2020 թվականի սկզբից 76 նման դեպք է հայտնաբերվել, ընդ որում` յուրաքանչյուր անգամ ադրբեջանական կողմը ժամանակին տեղեկացվել է։ Նշվում է, որ լոլիկի 15 խմբաքանակում հարավամերիկյան ցեց է (Tuta absoluta) հայտնաբերվել։ Խախտումներ են գրանցվել նաև սալորի, դեղձի, կարտոֆիլի, խնձորի, կեռասի, նեկտարինի և նռան մեջ։

Ռոսսելխոզնադզորը Ադրբեջանի սննդային անվտանգության գործակալությանը խորհուրդ է տվել ուժեղացնել Ռուսաստան ուղարկվող մթերքի վերահսկողությունը։ Կարանտինային օրգանիզմների հետագա հայտնաբերման դեպքում ռուսական կողմը ստիպված կլինի սահմանափակումներ մտցնել Ադրբեջանից ներկրվող այն ապրանքատեսակների վրա, որոնցում կարանտինային օրգանիզմներ կհայտնաբերվեն։

Բացի այդ, ռուսական կողմը գործընկերներին խնդրել է մանրամասն տեղեկություն ուղարկել այն մասին, թե Ադրբեջանում ինչ միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերված թերությունները վերացնելու համար։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը