Լրահոս

23.10.2020 12:28


Արցախում ազգությամբ ռուս զինծառայող է զոհվել

Արցախում ազգությամբ ռուս զինծառայող է զոհվել

WarGonZo Telegram-ալիքը հայտնում է, որ Արցախում զոհվել է 19-ամյա ռուս զինծառայող Ալեքսանդր Վասիլիի Նեչաևը:

Ինչպես հաղորդվում է, նա հասարակ ռուս տղա է Հայաստանի մոլոկանական Լերմոնտովո գյուղից, որը ժամկետային ծառայություն էր անցնում: Մի քանի օր առաջ է զոհվել, հերոսաբար պաշտպանելով Հադրութը: Այսօր նրա հուղարկաղորությունն է:

«Աստված հոգիդ լուսավորի: Սաշա, մենք հպարտանում ենք քեզանով, ռուս զինվոր»,-գրում է ալիքը:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը