Աշխարհ

23.10.2020 11:39


«Իրանը չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին և տարածքում. այս սկզբունքը խախտած ցանկացած կողմ միանգամայն կմերժվի». ՌԴ-ում Իրանի դեսպանը՝ ԼՂ հակամարտության մասին

«Իրանը չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին և տարածքում. այս սկզբունքը խախտած ցանկացած կողմ միանգամայն կմերժվի». ՌԴ-ում Իրանի դեսպանը՝ ԼՂ հակամարտության մասին

Թեհրանն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին և չի հանդուժի ագրեսիան իր սահմաններին և տարածքներում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին:

Ավելի վաղ իրականական լրատվամիջոցները հայտնել են Իրանի տարածքում ԼՂ հակամարտության գոտուց անօդաչու սարքերի կործանման և արկերի ընկելու մասին:

«Իրանն ուշադիր և ամենայն լրջությամբ հետևում է երկրի սահմանամերձ հատվածներում առկա լարվածությանը և, այս առնչությամբ հայտարարելով մեր երկրի տարածքում հակամարտող կողմերի կողմիկց ագրեսիայի անընդունելիությունը, լուրջ նախազգուշացում ենք անում նրանց անհրաժեշտ զգուշավորության վերաբերյալ»,-ասել է դիվանագետը:

Դեսպանն ընդգծել է, որ Իրանը սերտ և լուրջ շփման մեջ է բոլոր կողմերի հետ:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ կերպ չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին և իր տարածքում: Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին դեպքերի ժամանակ մենք երկու կողմին էլ հայտարարել ենք, որ ցանկացած մեկը, ով կխախտի այս սկզբունքը, միանգամայն կմերժվի»,-ասել է դեսպանը:

Նա նաև հավելել է, որ պաշտպանության որոշ ոլորտներում Իրանը հասել է ինքնաբավության և նույնիսկ արտահանման հնարավորությունների:

«Եթե անհրաժեշտություն զգանք, ապա անպայման անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն»,-ասել է Ջալալին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը