Լրահոս

23.10.2020 11:00


Երևանում մի խումբ երիտասարդներ ինքնավնասում են կատարել

Երևանում մի խումբ երիտասարդներ ինքնավնասում են կատարել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով:

Նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի ծառայողների կողմից Մաշտոցի պողոտայի 8 հասցեի մոտից սառը զենք կրելու և ինքնասպանության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին մի խումբ քաղաքացիների բերման ենթարկելու փաստով:

Բերման ենթարկվածներն են՝ Երևանի բնակիչներ, 27-ամյա Մովսես Մ.-ն, 23-ամյա Հարություն Ա.-ն, 21-ամյա Էդգար Ա.-ն և 20-ամյա Մարտուն Մ.-ն:

Պարզվել է, որ Հարություն Ա.-.ն և Էդգար Ա.-ն «Լաս» ակումբի մոտ դանակով և ապակիով ինքնավնասում են կատարել:

Արդեն ոստիկանությունում վերջիններս իրենց դրսևորել են ոչ ադեկվատ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, տևական ժամանակ կոպիտ կերպով խախտել են ոստիկանության բաժնի բնականոն աշխատանքը, հնչեցրել են հայհոյանքներ, որի ընթացքում Մարտուն Մ.-ն գլխով հարվածել և կոտրել է բաժնում աշխատասենյակներից մեկի դռան ապակին, իսկ Մովսես Մ.-ն կոտրել է մեկ այլ աշխատասենյակի դռան ապակին:

Նշված անձինք հետաքննիչի որոշմամբ ձերբակալվել են:

Այս խորագրի վերջին նյութերը